Հայաստանի մի շարք շրջաններում ձյան տեղումներ են, որոշ հատվածներում՝ խիտ մառախուղ, մերկասառույց

Հայաստանի մի շարք շրջաններում ձյան տեղումներ են, որոշ հատվածներում՝ խիտ մառախուղ, մերկասառույց

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 11:30-ի դրությամբ, Վայքի, Բաղրամյանի, Ապարանի, Արթիկի տրածաշրջաններում ձյուն է տեղում։

Աբովյանի, Թալինի, Բաղրամյանի, Էջմիածնի, Գավառի, Սպիտակի, Սևանի, Աշտարակի, Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածին տեղ-տեղ մերկասառույց է։

Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 8 մետր, իսկ Թալինի, Աբովյանի և Սևանի տարածաշրջաններում՝ տեսանելիությունը 50-70 մետր։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում