Հետախուզվողը բերման ենթարկվեց Կոտայքի բաժին

Հետախուզվողը բերման ենթարկվեց Կոտայքի բաժին

Հուլիսի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողները Աբովյան քաղաքի Սիրիուսի փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 28-ամյա Մենուա Մ.-ին, որը Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում