Եթե թուրք տեսած Գառնիկի դեմքով հանդիպեն, խայտառակ կանեն իրենց և բոլորին. Ղազարյանը լուսանկարներ է հրապարակել

Եթե թուրք տեսած Գառնիկի դեմքով հանդիպեն, խայտառակ կանեն իրենց և բոլորին. Ղազարյանը լուսանկարներ է հրապարակել

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ արված լուսանկարի շուրջ քննադատություններին: Վերջինս գրել է.

«Էս քանի օրա ֆեյսբուքյան հայրենասերները, կայքերը, տելեգրամ ալիքները, մի խումբ լրագրողներ, վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ վերլուծում են Փաշինյանի ժպտադեմ նկարը`իբր բռնացրել են նրա թրքամետ լինելը: 

Մեր ողբերգություններից մեկն էլ հասարակության ու քաղաքական որոշումներ կայացնողների միջև խողովակի դեր կատարող այդ շերտի էդ աստիճան դատարկությունն ու տկարամտությունն է։

Եթե վերլուծաբաններն ու լրագրողները էս են, բա հասարակությունը ինչպես պիտի մարսի քաղաքական հարցերը և ադեկվատ որոշումներ կայացնի։

Չ՞է որ նկար վերլուծող այդ դատարկագլուխ ու անպատասխանատու պլեադան միջնորդն էվերնախավի ու հասարակության միջև։

Էս նկարներով ուզում եմ ասել, որ ժպտալը նորմալ է միջազգային հանդիպումներում թուրքերի և բոլորի հետ։ Իսկ եթե մեր ղեկավարները թուրք տեսած Գառնիկի դեմքով հանդիպեն թուրք ղեկավարներին, մենակ խայտառակ կանեն իրենց, բոլորին և պետությունը»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում