Իրանցի գեներալն սպառնացել Է «հողին հավասարեցնել «Թել Ավիվն ու Հայֆան»
Իրանի բանակի Ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Քյումարս Հեյդարին հայտարարել Է, որ երկրի հարձակողական սպառազինությունը թույլ Է տալիս «հողին հավասարեցնել» Իսրայելի Թել Ավիվ եւ Հայֆա քաղաքները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին այդ մասին հաղորդում Է Tasnim գործակալությունը: «(Իրանի) հոգեւոր առաջնորդ (Ալի Խամենեիի) հրամանով թշնամու նվազագույն իսկ սխալի դեպքում մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- ասել Է նա:
Հեյդարին նշել Է, որ Իրանի սպառազինության մեջ գնվող անօդաչու օդուժի, ինչպես նաեւ արբանյակյին զորքերի հրթիռային սպառազինության գործողության հեռվությունը մեծացել Է: «Նոր զենքի խելացի բաղադրիչի» բարձրացման հետ մեկտեղ զորքերի մարտական պատրաստությունն զգալիորեն աճել Է՝ անխոհեմ ագրեսիային պատասխան տալու համար»: «Իրանի Իսլամական Հանրապետության հարձակողական եւ պաշտպանական նվաճումներն այսօր գրգռիչներ են մեր երկրի թշնամիների համար»,- նշել Է գեներալը:
Նա վստահություն Է հայտնել, որ «սիոնիստական վարչակարգի կողմից օկուպացված մուսուլմանական տարածքներն առաջիկա 25 տարում կվերադառնան իսլամական աշխարհ»: Իրանն ավանդաբար Իսրայելը համարում Է հանրապետության գլխավոր թշնամին՝ ԱՄՆ-ի հետ մեկտեղ: Դիմակայությունը պայմանավորված Է պաղեստինյան տարածքների նկատմամբ Թել Ավիվի քաղաքականությամբ, որտեղ շարունակվում Է հրեական բնակավայրերի ընդլայնումը, իսկ վերջին մի քանի շաբաթներին կտրուկ սաստկացել Է լարվածությունն արաբների եւ իսրայելացիների միջեւ եւ աճել հարձակումների եւ ուժային գործողությունների քանակը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ