ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կոմիտեն պաշտպանել է Ուկրաինայի ռազմական օգնության օրինագիծը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեն ապրիլի 21-ին պաշտպանել Է 2021 թվականին անվտանգության ոլորտում Ուկրաինայի հետ օգորընկերության օրինագիծը (Ukraine Security Partnership Act of 2021): Այդ մասին հայտնել Է կոմիտեի մամուլի ծառայությունը:
Փաստաթուղթը մարտ ամսին կրկին օրենսդիր մարմնի վերին պալատ Է ներկայացվել հանրապետականներ Ջիմ Ռիշի (Այդահոյի նահանգ), Ռոբ Փորթմանի (Օհայո), Ջոն Բարասոյի (Վայոմինգ) եւ դեմոկրատներ Ռոբերտ Մենենդեսի (Նյու Ջերսի), Քրիս Մերֆիի (Քոնեքթիքուտ) եւ Ջին Շահինի (Նյու Հեմփշիր) նախաձեռնությամբ:
Օրինագծի համաձայն՝ ենթադրվում Է տարեկան 300 միլիոն դոլարի հատկացում Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու համար եւ տարեկան 4 միլիոն դոլար՝ ուկրաինացի զինվորականների պատրաստման համար: Բացի դրանից, օրինագծի հեղինակներն ԱՄՆ-ի վարչակազմին կոչ են անում եվրոպացի դաշնակիցների հետ ստեղծելու Ուկրաինային նվիրված աշխատանքային խումբ, ինչպես նաեւ նշանակելու Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ:
Ավելի վաղ փաստաթուղթը կոմիտեի ղեկավար Մենենդեսը հեռախոսով քննարկել Է Ուկրաինայի ատաքին գործերի նախարար Դմիտի Կուլեբայի հետ: Այժմ փաստաթուղթը պետք Է ներկայացվի Սենատի լրիվ կազմի քննարկվանը:
Ավելի վաղ The Wall Street Journal թերթի հոդվածում հաղորդվել Է, որ ԱՄՆ-ի պաշտոնատար անձինք մշակում են Ուկրաինային զենքի հանձման պլան Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում, բայց այդ միջոցներն առայժ հաստատված չեն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից: Հրատարակության տվյալներով՝ այդ մատակարարումները կարող են ներառել «հակատանկային, հականավային, հակաօդային համակարգեր»: Նյութում նշվել Է, որ ԱՄՆ-ի վարչակազմը քննարկում Է Ռուսաստանի դեմ լրացուցիչ տնտեսական պատժամիջոցների սահմանման հնարավորությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ