Նիկոլ Փաշինյանը ՊԲ զորամասերից մեկում ներկա է գտնվել նորակառույց ճաշարանի բացմանը (լուսանկարներ)

Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՊԲ զորամասերից մեկում ներկա են գտնվել նորակառույց ճաշարանի բացման արարողությանը: Այստեղ ևս ներդրվել է նոր սննդակարգը: Վարչապետը ծանոթացել է զինծառայողներին տրամադրվող սննդի տեսականուն, որակին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նոր սննդակարգի ներդրման գործընթացը զինված ուժերում հաջողությամբ շարունակվում է: ՀՀ վարչապետը կարևորել է Զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը` հավելելով, որ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում ու այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են հետևողական կերպով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել նաև ՀՀ վարչապետն ու տեսանյութ հրապարակել: «Ուրախ եմ, որ զինված ուժերում սննդի մատակարարման այս նոր ձեւաչափը օրեցօր ընդլայնվում է»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում