Ղրղզստանը կոչ է արել Տաջիկստանի հետ սահմանի խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով

Ղրղզստանը կոչ է արել Տաջիկստանի հետ սահմանի խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով

Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել  Տաջիկստանի հետ սահմանի բոլոր խնդիրները լուծել խաղաղ, քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով:

Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանները տեղի բնակիչների և երկու երկրների սահմանապահների միջև պարբերաբար հակամարտությունների դաշտի են վերածվում: Պատճառը  ոչ սահմանազատված տարածքներն են, որտեղ հնարավոր չէ որոշել ինչպես է անցնում պետությունների միջև սահմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում