Կատարը Ռուսաստանին ներառել է «կարմիր ցուցակում»
Կատարը խստացրել է ռուս զբոսաշրջիկների համար երկիր մուտքի պայմանները՝ Ռուսաստանը ներառելով կորոնավիրուսի տարածման սպառնալիքի մակարդակի «կարմիր ցուցակում»։ Այս մասին ասվում է Կատարի առողջապահության նախարարության հաղորդագրությունում։
Նոյեմբերի 15-ից ուժի մեջ են մտել ռուսաստանցիների մուտքի նոր պայմանները։ «Կարմիր ցուցակի» երկրների պատվաստված զբոսաշրջիկները Կատար ժամանելուն պես պետք է հանձնեն ՊՇՌ թեստ և հյուրանոցներից մեկում անցնեն երկօրյա պարտադիր «կարանտին»՝ մինչև թեստի արդյունքներն իմանալը։
Առանց պատվաստումների զբոսաշրջիկները ստիպված կլինեն յոթօրյա կարանտին անցնել.
Բացի Ռուսաստանից, Կատարի «կարմիր ցուցակում» ընդգրկված է ևս 20 երկիր։
Ավելի վաղ, երեքշաբթի օրը, կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնել էր, որ Ռուսաստանը դեկտեմբերի 1-ից կվերսկսի թռիչքները Արգենտինայի, Բրազիլիայի, Բանգլադեշի, Կոստա Ռիկայի և Մոնղոլիայի հետ, ինչպես նաև կվերացնի կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթների սահմանափակումները Կուբա, Մեքսիկա և Կատար։
Կարծիքներ