Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կոչ է անում անհապաղ դադարեցնել հրթիռների արձակումը

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային կոչ է անում անհապաղ դադարեցնել հրթիռների արձակումը

Կորեայի Հանրապետությունը դատապարտում է Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակումը որպես լուրջ սադրանք և կոչ է անում անհապաղ դադարեցնել դրանք։ Համապատասխան հայտարարությամբ երկուշաբթի օրը հանդես է եկել Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեն։

«Բալիստիկ հրթիռների շարունակական արձակումը լուրջ սադրանք է, որը վնասում է խաղաղությանն ու կայունությանը Կորեական թերակղզում և մոլորակում: Մենք խստորեն դատապարտում ենք այդ գործողությունները որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի ակնհայտ խախտում և կոչ ենք անում դադարեցնել դրանք», - ասված է հայտարարության մեջ ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում