Պետդեպը հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության մաս չի ճանաչի

Պետդեպը հայտարարել է, որ ԱՄՆ-ը երբեք Ղրիմը որպես Ռուսաստանի Դաշնության մաս չի ճանաչի

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը հայտարարել է, որ Վաշինգտոնը երբեք չի ճանաչի Ղրիմի միացումը Ռուսաստանին: Այս մասին նա հայտարարել է ԵԱՀԿ նախարարների առցանց հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է կազմակերպության կայքում:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի «Ղրիմի ռուսական անեքսիան»:

Ըստ Բիգանի, Ուկրաինայի տարածքում ռուսական կողմի գործողությունները «խախտում են միջազգային իրավունքը»: Նա նաև ասել է, որ Ուկրաինայում շարունակվում է «ագրեսիան» Ռուսաստանի կողմից:

2014թ.-ի մարտին Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքներով թերակղզին դարձավ ՌԴ տարածքային մաս, իսկ Սևաստոպոլը դարձավ դաշնային նշանակության քաղաք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում