Թբիլիսիում ընդդիմադիրները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի մատույցներում
Վրաստանի տարբեր շրջաններից մայրաքաղաք ժամանած ընդդիմության համակիրները 11 վրան են տեղադրել խորհրդարանի շենքի մատույցներում և այնտեղ էլ գիշերել՝ փոխանցում է Интерфакс գործակալությունը:
«Խորհրդարանի շենքի մոտ վրաններ տեղադրելը հակաժողովրդական ռեժիմի դեմ մեր պայքարի մասն է: Դա բողոքն արտահայտելու մեր օրինական իրավունքն է: Անհրաժեշտության դեպքում մենք վրաններ կտեղադրենք Ռուսթավելու պողոտայի երթևեկելի հատվածում»,- հայտարարել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավարը:
Իրավապահներն առայժմ չեն խոչընդոտում ընդդիմադիրների գործողությունները, սակայն թույլ չեն տալիս վրաններ տեղադրել Ռուսթավելու երթևեկելի հատվածում:
Կարծիքներ