ՀԷՑ-ում այդ մասին իմացել ու որոշել են «կանգնել եկեղեցու կողքին. վարչապետը հրապարակել է մայիսի հանձնարարականը

ՀԷՑ-ում այդ մասին իմացել ու որոշել են «կանգնել եկեղեցու կողքին. վարչապետը հրապարակել է մայիսի հանձնարարականը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է մայիսի 20-ին տված հանձնարարականը:

«Ինչպես տեսնում եք նկարից՝ տվյալ հանձնարարականը տվել եմ 2025 թվականի մայիսի 20-ին։ Այդ հանձնարարականի մասին իմացել են, չէին կարող չիմանալ ՀԷՑ-ում եւ որոշել են «կանգնել եկեղեցու կողքին»։

«Հարգելի գործընկերներ, քիչ առաջ Հայաստանի պատմության թանգարում էի եւ էլեկտրականությունն անջատվեց։

Ասվածս չափազանցություն չհամարեք․ վերջին շրջանում չի եղել մի որեւէ այցելություն, որտեղ հոսանքը կամ գնացած չլինի, կամ ընթացքում չգնա։ Դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, հյուրանոցներ, ռեստորաններ։ Սեփական աչքով եմ տեսել։

Սա էներգետիկ ճգնաժամ է։ Ինձ հարկավոր չեն բացատրություններ, ինձ հարկավոր են պատժամիջոցներ կոնկրետ ՀԷՑ-ի նկատմամբ։

Ժողովրդին տված վնասը պետք է հատուցվի։ Ասեք՝ ինչպես։ Խնդրում եմ թեման չցրել։ Եթե ցրեցիք, գնալու ենք ՀԷՑ-ի ազգայնացման։ Ամբողջական եւ կտրուկ։

Ֆինանսական հատուցման մեխանիզմներ պետք է ներդրվեն։ Պարոն Խուդաթյան, կոնկրետ առաջարկներ տվեք։ Ժամկետը՝ 1 ամիս»,- գրել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում