ՀՀ առանձին շրջաններում ձյուն կտեղա, սպասվում է մառախուղ

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 28-ի ցերեկը, 29-31-ին, փետրվարի 01-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է ձյուն և մառախուղ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ, հունվարի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 29-30-ին գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը 4-6 աստիճանով։
Երևանում հունվարի 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 28-31-ին, փետրվարի 01-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն:
Կարծիքներ