Սերժ Սարգսյանը մանիպուլյացիա է համարում իր իսկ խոսքերը.Տարոն Չախոյան (տեսանյութ)
Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է․
Սա Սերժը չէ՞․․․
Հարցին, թե 2018-ին ԱԺ ամբիոնից հայտարարել եք, որ բանակցություննեըը կանգնած են, Սերժ Սարգսյանը դա որակեց մանիպուլյացիա գործող իշխանության կողմից։
Սա ինքը չէ՞ ասողը, կամ սրա ի՞նչն է մանիպուլյացիա։
Ուշադրություն դարձրեք Սերժ Սարգսյանի ձեւակերպմանը «Այլեւս գոնե շատ տեւական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք...» Սա ասվել է 2018 թվականի ապրիլին: Այսինքն, եթե մինչեւ 2018 թվականի ապրիլը ԼՂ հարցի խաղաղ, թեկուզ և պարտվողական կարգավորման հույս կար, ապա ապրիլին այլևս ՉԿԱՐ:
2018-ին ԱԺ ամբիոնից փաստել է, որ
1) 2018-ին չկային այլևս բանակցություններ, որովհետև Ադրբեջանի պահանջները մեզ համար անընդունելի էին։
2) Եթե նույնիսկ մինչև 2018-ը հույս կար, որ կհաջողվի հասնել ԼՂ հարցի թեկուզ և մեզ համար պարտվողական բայց խաղաղ ճանապարհով կարգավորման, ապա 2018-ի ապրիլից պետք է այլևս հույս չունենայինք, որ Ադրբեջանը չի փորձի ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հարցը։
Այսպիսով ԱԺ ամբիոնից հայտարարվեց սպասվող պատերազմի մեկնարկը։
Կարծիքներ