Հրաշալի նորություն ունենք. Հակոբ Արշակյան
Հրաշալի նորություն ունենք:
Հայաստանում ամբողջական ֆունկցիոնալությամբ գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը:
Հայաստանում գրանցված VISA քարտերի միջոցով այսուհետ ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ստանալու և փոխանցելու գումարներ, ինչպես նաև VISA քարտի միջոցով կանխիկացնելու բանկերում կամ բանկոմատներում՝ ընդամենը գրանցվելով Skrill.com կայքում կամ հավելվածում:
Այս համակարգի գործարկումը Հայաստանում նոր հնարավորություն կստեղծի առցանց ծառայություններ մատուցող անհատների և ընկերությունների համար, ինչպես նաև կնպաստի առցանց առևտրով զբաղվող ձեռնարկությունների զարգացմանը։
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին և թիմին՝ ԲՏԱ նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աշխատանքները շարունակվում են նաև այլ նմանատիպ գործիքների (PayPal, TransferWise, և այլն․․․) ամբողջական ֆունկցիոնալությամբ Հայաստանում գործարկելու ուղղությամբ։
Առաջիկայում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ընկերությունը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։
Նախարար Հակոբ Արշակյանի գրառումը
Կարծիքներ