Իրանը կրակի հետ է խաղում. Իսրայելի նախագահ
«Իրանը Լիբանանում կրակի հետ է խաղում»:
Ինչպես հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները, այս մասին երկրի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է ֆրանսիացի իր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք չափազանց ուշադիր հետևում ենք Լիբանանում տիրող իրավիճակին, և ես կարծում եմ, որ «Հզբոլլահը» և Իրանը կրակի հետ են խաղում:
Ես կցանկանայի հստակ ասել՝ կենտրոնացած են պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ենթակառուցվածքները ոչնչացնելու և նրա քաղաքացիներին տուն բերելու վրա: Այնուամենայնիվ, եթե «Հզբոլլահ»-ը մեզ ներքաշի հակամարտության մեջ, պարզ է, որ Լիբանանը կվճարի դրա համար»,- ասել է նա:
Կարծիքներ