Ավելի լավ է Մարտունը էղնի քաղաքապետ, քան էդ խուժանը․ գյումրեցիները դժգոհում են ստեղծված իրավիճակից

Ավելի լավ է Մարտունը էղնի քաղաքապետ, քան էդ խուժանը․ գյումրեցիները դժգոհում են ստեղծված իրավիճակից

Գյումրիում ընտրություններից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքացիներից շատերը իրենց խաբված են զգում։

Ընդդիմադիր թեկնածուներից երկուսը՝ Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը ընտրությունների արդյունքները դեռ վերջնական չամփոփված հայտարարեցին Վարդանիկին մինալու մասին՝  դրանով իսկ փաստելով, որ ի սկզբանե միտված էին գյումրեցիներից քվե կորզել։Իսկ Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դառնալու համար պակասում են միայն Մարտուն Գրիգորյանի ձայները։

Գյումրիում քաղաքացիները արդեն հասկացել են թե ինչ է կատարվել, որ շինծու թեկնածուների կեղծ խոստումներին հավատալով վստահության քվե են տվել նրանց, իսկ այսօր կանգնել են փաստի առաջ՝  մասնակից  են դարձել Վարդանիկին քաղաքապետ դարձնելուն։

Ի դեպ գյումրեցիներից շատերը անգամ կարծիք են բարձրաձայնում, որ իրենց որպես քաղաքապետ համար ավելի նախընտրելի է Մարտուն Գրիգորյանը։

«Լուչշե Մարտունը էղնի քաղաքապետ, քան էդ խուժանը, լավ գիտենք ըդոր․․․»,- ասում են գյումրեցիները։

Medianews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում