Վայոց Ձորում ձնաբքի պատճառով 200-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում առաջ ընթանալ
Արդեն 1.5 ժամից ավելի է, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Տիգրանաշենի ոլորաններից մինչև Վայոց Ձորի մարզի Ելփինի վարչական տարածք մոտ 200 տրանսպորտային միջոցներ չեն կարողանում շարժվել, քանի որ ուժեղ բուքը իր սև գոծն է անում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ճանապարհը սպասարկող ճանշինականները վաղ առավոտից հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են կատարում. ճանապարհը բացում են, սակայն բուքը վայրկյանների ընթացքում իր սև գործն է անում՝ ճանապարհը փակելով ձյան շերտով։
Նշվում է, որ մեծ թվով ավտոմեքենաների անվադողերն ամառային են, ինչն էլ ավելի է դժվարացնում նրանց կողմից երթևեկը։ Խցանումն անցնում է մոտ 5 կմ-ը, ինչի պատճառով էլ, ելնելով վարորդների և քաղաքացիների անվտանգությունից, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի հանձնարարականով ժողովրդին հայտնի «Երասխի կալցևոյից» մինչև Ելփին մոտ 20 կմ երթևեկությունըը դադարեցվել է։ Տեղի ճանշինականները մեծ թափով աշխատում են, որպեսզի ճանապարհը շոտ բացվի, սակայն վարորդներն իրենք էլ են տեսնում, որ բուքը իր սև գործն անում է։ Վայոց Ձորի մարզի Ելփինի տարածքում, քաղաքացիների անվտանգությունից ելնելով, ճանապարհը նույնպես փակվել է։
Կարծիքներ