«Հեզբոլլահը» իրանական զենք ու հսկայական քանակությամբ զինամթերք է պահում Բեյրութի օդանավակայանում. Telegraph
Լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը հսկայական քանակությամբ իրանական զենք է պահում Բեյրութի գլխավոր՝ Ռաֆիկ Հարիրիի անվան միջազգային օդանավակայանում։
Այս մասին հայտնում է The Daily Telegraph թերթը՝ օդանավակայանի աշխատակիցներին հղումով։
Շարժման անդամները կաշառք են տալիս մաքսավորներին և անարգել մաքսանենգ ճանապարհով տեղափոխում իրանական արտադրության զենք, հրթիռներ և պայթուցիկ նյութեր։ Դրանք ներառում են իրանական «Ֆալաք» հրետանային հրթիռներ, «Ֆաթեհ-110» կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ, «Բուրկան» խոշոր տրամաչափի հրթիռներ, «RDX» պայթուցիկներ և այլ զինատեսակներ, ասել են օդանավակայանի պաշտոնյաները:
Թերթի զրուցակիցը նշել է, որ չնայած «Հեզբոլլահի» հասցեին երկարաժամկետ մեղադրանքներին՝ օդանավակայանն իր նպատակների համար չօգտագործելու վերաբերյալ, իրավիճակը վատթարացել է 2023 թվականի հոկտեմբերին՝ տարածաշրջանում հակամարտության բռնկմամբ։ Նրա խոսքով՝ նոյեմբերին Իրանից ուղիղ չվերթով օդանավակայան են ժամանել խոշոր արկղեր։
«Դա հաճախ չի լինում, բայց դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Լիբանանում բոլորը խոսում են պատերազմի հնարավորության մասին», - հավելել է պաշտոնյան։
Ըստ աղբյուրի՝ «Հեզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյա Վաֆիկ Սառան մշտական կապի մեջ է մաքսային կետի հետ։
Լիբանանի նախկին փոխվարչապետ և լիբանանյան ուժեր կուսակցության նախարար Ղասսան Հասբանին ասել է, որ առանց միջազգային միջամտության գրեթե անհնար է շտկել իրավիճակը և քայլեր ձեռնարկել օդանավակայանի օգտագործման վերաբերյալ «Հեզբոլլահ» շարժման կողմից։
Կարծիքներ