Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված 13-ամյա տղային
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ տեսակցել է Լեռնային Ղարաբաղից այսօր Երևան տեղափոխված 13-ամյա տղային։ Այս մասին հայտնում են նախարարությունից:
Տղան անցնում է հետազոտություններ, տրամադրվում է անհրաժեշտ բուժօգնություն։
Առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է. կյանքին վտանգ չի սպառնում։
Կարծիքներ