Միշտ իմացել եմ, որ կգա օր, երբ ես քեզ կշնորհավորեմ, ընկերս. Պելեն՝ Ռոդրիգոյին

Միշտ իմացել եմ, որ կգա օր, երբ ես քեզ կշնորհավորեմ, ընկերս. Պելեն՝ Ռոդրիգոյին

Պելեն շնորհավորել է Ռոդրիգո Գոմեսին, որը դուբլի հեղինակ դարձավ ՉԼ կիսաեզրափակիչ «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղում։

«Միշտ իմացել եմ, որ կգա օր, երբ ես քեզ կշնորհավորեմ, ընկերս։ Այլ տարբերակ չկա նրանց համար, ովքեր քրտնաջան աշխատում են ու սիրում են իրենց գործը։ Դու տաղանդ ունես, ու մեզ դեռ շատ ուրախություն կբերես, Ռոդրիգո։ Շնորհավորում եմ, «Ռեալ»։ Անհամբեր սպասում եմ եզրափակչին»,- գրել է լեգենդար բրազիլացին։

Ռոդրիգոն պատասխանել է․

«Շնորհակալ եմ այս խոսքերի համար, Արքա։ Երբեք չեմ մոռանա Ձեր խորհուրդներն ու միշտ երախտապարտ կլինեմ»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում