Մրգաշատ և Գոռավան համայնքներում շչակ է գործարկվելու
Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում հոկտեմբերի 29-ի ժամը 11:00-ին, անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ըստ աղբյուրի՝ հոկտեմբերի 29-ի ժամը 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Գոռավան համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակը:
ՀՀ ԱԻՆ-ը նշված համայնքների բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։
Կարծիքներ