Հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկային եկամուտները և պետական տուրքերը ավելացել են 15.0%-ով

Հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկային եկամուտները և պետական տուրքերը ավելացել են 15.0%-ով

Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում են, որ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: 

Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 93.2 մլրդ դրամով կամ 54.2%-ով: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում