Կիևը հույս ունի փոխել Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ
Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն, որ Չինաստանի ղեկավարությունը կփոխի իր դիրքորոշումը Կիևի և Մոսկվայի միջև հակամարտության վերաբերյալ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
«Չինաստանն այնքան չի աջակցում Ռուսաստանին, որքան Ուկրաինային: Եվ մենք աշխատում ենք, և հուսով ենք, որ այս իրավիճակը կփոխվի: Մենք հնարավորություն ենք տեսնում Չինաստանի դիրքորոշումը փոխելու», - ասել է նա՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։
Երմակը հավելել է, որ Դավոսի ֆորումին մասնակցած Ուկրաինայի նախագահի կինը՝ Օլենա Զելենսկան, ուղերձ է փոխանցել չինական պատվիրակությանը, որտեղ նկարագրված են «խաղաղության բանաձեւի» հիմնական դրույթները։
«Մենք հույս ունենք և սպասում ենք Չինաստանի արձագանքին»,- եզրափակել է նա։
Կարծիքներ