Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան հազար նոր դեպք

Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան հազար նոր դեպք

Վրաստանում մարտի 16-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1099 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 638 հազար 790 է:


Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 800 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 595 է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում