Ֆրանսիան Մալիին հորդորեց հստակեցնել իր դիրքորոշումը հակաահաբեկչական պայքարի վերաբերյալ
Ֆրանսիան կարծում է, որ Մալիի ղեկավարությունը պետք է հստակեցնի, թե ինչպես է մտադիր շարունակել պայքարել իսլամիստական ահաբեկչության դեմ: ТАСС-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի Agence France-Presse- ին (AFP) հայտնել է նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականներից մեկը:
Նա հավելել է, որ մալիական կողմը ներկայումս դեռ հնարավորություն ունի պարզաբանել իրավիճակը։ «Մենք տեղյակ ենք մի շարք շփումների մասին, բայց կարծում ենք, որ Մալին դեռ հնարավորություն ունի ճիշտ ընտրություն կատարել», - ասաց Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի աշխատակիցը: Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ դիրքորոշման հստակեցումը առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ խոսքը երկու երկրների միջև վստահության պահպանման անհրաժեշտության մասին է»:
Կարծիքներ