Պատժելով, տուգանքներով, խստացումներով տեղ չենք հասնի, սպանդանոցների ծրագիրը թերի է. Խաչատրյան
«Սպանդանոցային տնտեսությունների ստեղծման պետական ծրագիրը կարելի է ասել թերի իրականացվեց»:
Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օերնքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Դա մենք տեսնում ենք տեղերում՝ գյուղերում, մարզերում մարդիկ խուսափում են միսը սպանդանոցների միջոցով հանել վաճառքի, վաճառողները խուսափում են սպանդանոցից վերցնել, սպանդանոցներում մի շարք խնդիրներ կան՝ չեն կարողանում նորմալ ծառայություն մատուցել և ոլորտը շատ թերի է կարգավորված: Ձեր բերած նախագիծն անհրաժեշտ է, բայց պետք է այլ փոփոխությոյւնների ենթարկել, թե չէ ոլորտը չի կարգավորվի»,- ասաց Խաչատրյնաը դիմելով Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանին:
Խաչատրյանը նաև նկատեց՝ ես տեսնում եմ, որ այդ կարգավորման մեջ պետք է կիրառել խրախուսական նորմեր. «Այսինքն խրախուսենք, ովքեր որ օգտվում են սպանդանոցներից, ազատվեն հարկերից, տուրքերից: Ինչ-որ խրախուսական նորմեր պետք է սահմանվեն, որ այս մարդիկ գնան օգտվեն սպանդանոցային ծառայություններից: Այս մասով ինչ-որ նախագծեր կա՞ն, որպեսզի խրախուսական նորմեր մտցվեն և ոլորտը փորձենք կարգավորել, թե չէ միայն պատժելով, տուգանքներով, խստացումներով հաստատ տեղ չենք հասնի»:
Արձագանքելով Էկոնոմիկայի փոխնախարարն ասաց, որ աջակցության մի շարք ծրարգրեր կան, ներկայումս էլ նախարարությունում քննարկվում է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողներին աջակցության ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը:
Կարծիքներ