Շերն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային
Ամերիկահայ երգչուհի և դերասանուհի Շերն աջակցել է Ուկրաինային այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը։
«Ինչո՞ւ է Ուկրաինան կարևոր Ամերիկայի Միացյալ Նահանգների համար: Պուտինը դեսպոտ է, Թրամփի հերոսը: Հնարավորության դեպքում Պուտինը կխժռի բոլոր ինքնիշխան երկրները, մինչև հարություն չտա ԽՍՀՄ-ին: Իսկ դա Եվրոպան կթողնի փոքր և անապահով», - գրել է նա Twitter-ում: .
Նրա խոսքով՝ «Ռուսաստանը, Չինաստանը և Սաուդյան Արաբիան ցանկանում են թուլացնել ԱՄՆ-ին»։
Կարծիքներ