«Բախմուտը պաշտոնապես անցավ Ռուսաստանի վերահսկողության տակ». Պրիգոժին
Արտեմովսկի (Բախմուտ) տարածքն ամբողջությամբ գտնվում է Վագների ՊՄԿ-ի վերահսկողության տակ, ասել է Պրիգոժինը։ Ավելի վաղ այս տեղեկությունն անուղղակիորեն հաստատել էր Ուկրաինայի Զինված ուժերի զինյալը, որը քաղաքից հրաժեշտի տեսանյութ է հրապարակել։ Այս մասին հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ռուս ժողովրդին, ով աջակցեց մեզ, շնորհակալություն զոհված տղաներին, բոլոր նրանց, ովքեր այժմ մեր շարքերում են։ Շնորհակալություն Վլադիմիր Պուտինին, ով մեզ տվեց այս հնարավորությունը և բարձր պատվով պաշտպանելու մեր հայրենիքը»,- հայտարարել է Պրիգոժինը։
Կարծիքներ