Ուր գնալ և ինչ անել այսօր «Սթարմուս VI» երրորդ փառատոնային օրվա ընթացքում
Starmus VI Armenia-ն ներկայացնում է փառատոնի երրորդ օրվա միջոցառումները:
Ժամը 11:00 – 13:00-ը նախատեսված է Հանրայնացման ծրագիր, մուտքն ազատ է: Վայրը՝ Հայաստանի համալսարաններ և դպրոցներ
Փառատոնի հիմնական ծրագիր, մուտքը՝ General Attendee տոմսով
Վայրը՝ Մարզահամերգային համալիր, Հիմնական սրահ
17:30 – 19:30
Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը կոնֆերանս
▪️ Լուիս Ֆրիդման – 50 տարի Մարսի վրա:
▪️ Բեթանի Էլման – Գիտական հայտնագործություններ Մարսի վրա․ այսօր և վաղը
▪️ Սքոթ Հաբըրդ – Մարսի հետազոտությունները. Վերակառուցում
▪️ Միշել Մայոր – Միլիարդավոր մոլորակներ Տիեզերքում
▪️ Լիզա Կալտենեգեր – Երկրագնդի նման մոլորակներ
Դեյվիդ Գրինսփուն – Կլիմայական աղետներ Վեներայի, Երկրի և Մարսի վրա
19:30 – 20:30 Ընդմիջում
20:30 տեղի կունենա Another World համերգային ծրագիր, որին մասնակցում են.
Բրայան Մեյ, Դերեկ Շերինյան` Սայմըն Ֆիլիպսի, Ռիք Ֆիերաբրաչիի և Ռոն Թալ «Բամբլֆութի» հետ, Մոնսերրատ Մարտի, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ, Ջեֆ Սքոթ Սոթո, Ջիվան Գասպարյան կրտսեր, Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբ, բացումը` Նեմրայի և Գոռ Սուջյանի կողմից, Հատուկ հյուրեր` Գրեհեմ Գոուլդման և Սերժ Թանկյան:
Կարծիքներ