Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը գերազանցել է մեկ բարելի դիմաց 96 դոլարը
Լոնդոնի ICE բորսայում 2022 թվականի ապրիլին մատակարարվող Brent տեսակի նավթի ֆյուչերսային պայմանագրի արժեքն աճում է 1,73%-ով՝ հասնելով բարելի դիմաց 96,07 դոլարի։
Երևանի ժամանակով ժամը 05:08-ի դրությամբ Brent տեսակի նավթի արժեքն աճել է 1,47%-ով՝ վաճառվելով մեկ բարելի դիմաց 95,83 դոլարով։ Վերջին անգամ Brent-ը մեկ բարելի դիմաց գերազանցել է 96 դոլարը 2014 թվականի հոկտեմբերին։
Կարծիքներ