ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ խմբիհամանախագահները կողմերին կոչ են անում անհամաղ իրականացնել հումանիտար հրադադարը. հայտարարություն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը.
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը՝ ՌԴ, Ստեֆան Վիսկոնտին՝ Ֆրանսիա և Էնդրյու Շեֆերը՝ ԱՄՆ, այսօր տարածեցին հետևյալ հայտարարությունը.
Համանախագահները տագնապով նշում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում շարունակվող բռնությունները: Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարության համաձայն կողմերի պարտավորությունները ամբողջությամբ կատարելու ուղղությամբ` տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար:
Համանախագահները կրկնում են, որ քաղաքացիական անձանց շրջանում զոհերն անընդունելի են ցանկացած պարագայում: Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ իրականացնել հումանիտար հրադադարը ՝ թույլ տալով վերադարձնել աճյունները, ռազմագերիներին և կալանավորվածներին, և դիմում են կողմերին անհապաղ համաձայնության գալ հրադադարի մեխանիզմի շուրջ:
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահները կողմերի հետ աշխատում են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի բովանդակային հարցերի շուրջ` բանակցային լուծման հասնելու համար:
Կարծիքներ