Վեց երկրներում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել՝ կապված ջրաքիսի ֆերմաների հետ

Վեց երկրներում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել՝ կապված ջրաքիսի ֆերմաների հետ

Իսպանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում և Շվեյցարիայում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել, որոնք կապված են ջրաքիսաբուծական ֆերմաների հետ: Այս մասին հաղորդել է ԱՀԿ-ն։

Ավելի վաղ կորոնավիրուսի մուտացիա էր հայտնաբերվել Դանիայի ջրաքիս բուծող տնտեսություններում: Այդ պատճառով հատուկ սահմանափակումներ մտցվեցին երկրի հյուսիս-արևելքում:

Կոպենհագենում հայտարարել են, որ կորոնավիրուսի նման մուտացիան կարող է վտանգել ցանկացած պատվաստանյութի արդյունավետությունը: Միևնույն ժամանակ, գիտնականները կարծում են, որ վիրուսի մուտացիաները բնորոշ երևույթ են, որոնք առավել հաճախ ոչ մի վնաս չեն պատճառում և չեն հանգեցնում մարդկանց մոտ հիվանդության ավելի լուրջ ընթացքի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում