Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին․ ԱՆ-ն հայտարարություն է տարածել
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառման միջոցով կոչ է արել Հայաստանում կարմրուկի դեպքերի վերաբերյալ հետևել միայն պաշտոնական վստահելի տեղեկատվությանը, այլ ոչ թե, ըստ նրա բնորոշման, «դեղին մամուլին» հարիր աղբյուրներից:
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր կարմրուկի վերաբերյալ առողջապահության նախարարի ասուլիսի ժամանակ հանգամանալից կերպով ներկայացվել են վարակի համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները: Ուստի, հորդորում եմ մեկ ամբողջական «փազլում» ՉՀԱՄԱԴՐԵ՛Լ հավաստի-ոչ հավաստի, ստուգված-չստուգված (շարքը շարունակելի) տեղեկատվությունները»,- գրել է նա:
Ըստ Խաչատրյանի՝ վարակիչ հիվանդությունների դեպքում վարակի շղթայում հայտնվածների թիրախավորումն անընդունելի ու անթույլատրելի է: Նախարարությունն էլ շարունակելու է հետևել ճիշտ ժամանակին, թափանցիկ, ամբողջական տեղեկատվություն տրամադրելու քաղաքականությանը:
Կարծիքներ