ԱՄՆ նահանգում արգելվել են գրեթե բոլոր աբորտները
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի նահանգապետ Հենրի Մակմաստերը հրամանագիր է ստորագրել, որով նահանգի տարածքում արգելվում են գրեթե բոլոր աբորտները։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Այսպես արգելվում են այն աբորտները, որոնք իրականացվում են հղիության վեցերորդ շաբաթից հետո։ Այս հրամանագիրը միանշանակ չի ընդունվել։
Planned Parenthood կանանց առողջությամբ զբաղվող կազմակերպությունը դատի է տվել նահանգային իշխանություններին, պատճառաբանելով, որ հրամանագիրը հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը։
Նշենք, որ ԱՄՆ տարբեր նահանգներում եւ շրջաններում արգելված են այն աբորտները, որոնք իրականացվում են հղիության 24-րդ շաբաթից հետո
Նշենք, որ աբորտների խնդիրը ԱՄՆ-ում մշտապես եղել է սուր քննարկումների թեմա։ 1973 թվականին ԱՄՆ-ում սահմանադրորեն է ամրագրվել այն, որ աբորտը թույլատրելի է, սակայն նահանգները կարող են ինքնուրույնաբար սահմանափակումներ մտցնել։
Կարծիքներ