Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավը սկսել է որպես ընտրող գրանցվելուց
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը՝ հայազգի Քիմ Քարդաշյանի ամուսինը, նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավն սկսել է ընտրատեղամաս այցելելուց և որպես ընտրող գրանցվելուց, հաղորդում է РИА Новости-ն:
Հանրահայտ ռեփերը թվիթերի իր էջում տեսանյութ է հրապարկել, որտեղ ներկայացված է նրա կատարած այցն ընտրատեղամաս: Ուեսթը տեսանյութի միջոցով իր հետևորդներին պատմում է քվեարկության անցկացման ընթացակարգը, տեղեկացնում, թե ինչ է գրված քվեաթերթիկում, և թե անձնական ինչ տվյալներ են անհրաժեշտ ներկայացնել քվեարկությանը մասնակցելու համար:
Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ հայտնի ռեփերը մտադիր է պայքարել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար:
Թեև ԱՄՆ քաղաքական համակարգի առանձնահատկություններից ելնելով նախագահի պաշտոնի լուրջ հավակնորդներ են միայն հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները, այս ընտրություններում՝ Թրամփն ու Բայդենը, սակայն կան դեպքեր, երբ այլ կուսակցությունների կամ անհատ թեկնածուները զգալի թվով ձայներ են հավաքել: Վերջին նման դեպքը գրանցվել է 1992թ-ին, երբ բիզնեսմեն Ռոսս Պերոն 19% ձայն էր ստացել:
Կարծիքներ