Հրշեջները մարել են Երևանի Մուրացանի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Երևանի Մուրացանի փողոցի շենքերից մեկում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի 9-ին, ժամը 15։42-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մուրացանի փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բազմաբնակարան շենքի մուտքում՝ նկուղի դիմաց։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։11-ին, մարվել՝ 16։23-ին։ Այրվել են ստվարաթղթե արկղեր և պոլիէթիլենային տոպրակներ (մոտ 8 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում