ՌԴ-ն ու Ուկրաինան մեծ հարձակման են պատրաստվում. Չավուշօղլու
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցերը Թուրքիա կամ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա դեռ նախատեսված չեն։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Այս պահին Պուտինի այցը Թուրքիա կամ Էրդողանի Մոսկվա այց չկա: Սակայն մեր նախագահը ակտիվ դիվանագիտություն և հեռախոսազրույցներ է վարում Պուտինի հետ, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասել է նախարարը։
Ուկրաինան խոշոր հարձակման նախապատրաստություն է տեսնում:Մենք նկատում ենք, որ երկու երկրները՝ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, պատրաստվում են շատ մեծ հարձակումների: Երկու կողմերն էլ կենտրոնացնում են կենդանի ուժ և տեխնիկա»,- ասել է նա։
Թուրք նախարարը նշել է, որ Անկարան «չի ցանկանում հետագա էսկալացիա», թեև մինչ այժմ իրավիճակը ցույց է տալիս, որ նոր ռազմական գործողություններ են լինելու։
«Պատերազմը բացասաբար է անդրադառնում հարևան երկրների վրա: Բայց չնայած դրան, մենք դեռ կարողացանք, օրինակ, հացահատիկի գործարք իրականացնել, այլ աշխատանքներ ենք տանում կարգավորման ուղղությամբ: Կարծում եմ, որ կողմերը պետք է հասկանան, որ այս պատերազմում հաղթող չկա, մասնավորապես, եվրոպացի պաշտոնյաները նույն կարծիքն են հայտնում»,- ասել է Չավուշօղլուն։
Կարծիքներ