Իսրայելի վարչապետն ասել է, որ Իրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն

Իսրայելի վարչապետն ասել է, որ Իրանը մոտ է միջուկային զենք ստեղծելուն

Իրանի իշխանություններն ակտիվորեն մոտենում են միջուկային զենքի ստեղծմանը, ինչը պահանջում է ավելի կոշտ արձագանք Արևմուտքից։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը բրիտանական The Sunday Telegraph թերթին կիրակի օրը հրապարակված հարցազրույցում։

«Իրանը ուրանը հարստացնում է աննախադեպ արագությամբ և չափազանց մոտ է միջուկային զենք ունենալուն», - ասել է նա: «Առանց Արևմուտքի ճնշման, Իրանի իսլամական ռեժիմը շուտով կարող է ձեռքը վերցնել միջուկային ռումբը»:

Իր հերթին, հրապարակման աղբյուրները հայտնել են, որ Իսրայելը խնդրել է Մեծ Բրիտանիային դիտարկել Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը կանխելու հատուկ մեխանիզմի ստեղծման հարցը, ինչը կնշանակի ավելի խիստ պատժամիջոցներ Թեհրանի դեմ, եթե միջուկային ծրագիրը շարունակվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում