Ամերիկուհին ցանկացել է բանկոմատից 20 դոլար հանել, սակայն հաշվեհամարին 1 մլրդ դոլար է հայտնաբերել

Ամերիկուհին ցանկացել է բանկոմատից 20 դոլար հանել, սակայն հաշվեհամարին 1 մլրդ դոլար է հայտնաբերել

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում կինը ցանկացել է բանկոմատից 20 դոլար հանել և իր հաշվեհամարին 1 մլրդ դոլար է հայտնաբերել, հաղորդում է New York Post-ը:

Ջուլիա Յոնկովսկիի խոսքով՝ անակնկալը չի ուրախացել իրեն և չնայած իր կամքից անկախ դարձել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը, ամեն կերպ փորձել է պարզել՝ ինչպես է իր հաշվին այդքան գումար ավելացել և ցանկացել է րոպե առաջ այդ գումարը վերադարձնել «իրական սեփականատիրոջը»։

«Աստված իմ, ես սարսափած էի։ Ես գիտեմ, որ մարդկանց մեծ մասը կմտածեր, որ վիճակախաղ է շահել, բայց ես սարսափած էի»,- խոստովանել է ամերիկուհին։

Յոնկովսկին դիմել է տեղական Chase Bank-ին, որտեղ դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցած թյուրիմացությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում