Պայթյուն Արթիկ քաղաքում. կա տուժած
Սեպտեմբերի 30-ին, ժամը 09:56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Լմբատ 2 թաղամասի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանի խոհանոցում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով, ինչի հետևանքով Գեղամ Ճ.-ն ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ:
Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Պայթյունի հետևանքով վնասվել են խոհանոցի պատուհանը և դուռը:
Փրկարարները Գեղամ Ճ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Արթիկի ԲԿ, ապա տեղափոխվել՝ Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Կարծիքներ