Իրանի ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան տնտեսական իրադրության պատճառով
Իրանի ոստիկանությունը ցրել Է բողոքի ակցիան Իրանի հարավ-արեւմուտքի Բեխբեխան քաղաքում: Այդ մասին, հուլիսի 17-ին հայտնել Է իրավակարգի տեղական ուժերի ղեկավար Մոհամադ Ազիզին:
Նրա խոսքով՝ «Բեխբեխանի ոչ մեծ թվով բնակիչներ կոչից հետո» հուլիսի 16-ի երեկոյան հավաքվել Էին քաղաքի հրապարակներից մեկում, որպեսզի բողոք հայտնեն երկրում ստեղծված տնտեսական իրադրության առնչությամբ:
«Սկզբում ոստիկանությունը փորձել Է մարդկանց համոզել ցրվել, սակայն նրանք դա չեն արել՝ սկսելով բացականչել դավադիր կարգախոսներ, ուստի այդ պատճառով Էլ ոստիկանությունն ինքն Է նրանց ցրել»,-Ազիզին հայտնել Է IRNA գործակալությանը:
Նա հավելել Է, որ ամեն բան ավարտվել Է առանց նյութական վնասի եւ առանց տուժածների, իսկ ներկայում քաղաքում հանգիստ Է: Այդուհանդերձ, ինտերնետի խափանումների մասին հաղորդագրություններ են հայտնվում երկրի հարավ-արեւմտյան մասում, որտեղ գտնվում Է Բեխբեխան քաղաքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ