Ազգային ժողովն անընդհատ զարգացնում է աշխատակազմի կարողությունները

Ազգային ժողովն անընդհատ զարգացնում է աշխատակազմի կարողությունները․ այս անգամ Դիլիջանում կազմակերպված դասընթացի նպատակն էր պատգամավորների օգնականներին ծանոթացնել աշխատակազմի կառուցվածքին եւ ստորաբաժանումների գործառույթներին՝ խորհրդարանի աշխատանքներն ավելի համակարգված եւ արդյունավետ դարձնելու համար:
Դասընթացը կազմակերպվել էր ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում, ինչի համար ԱԺ աշխատակազմը շնորհակալ է միջազգային գործընկերներին եւ շահագրգիռ է էլ ավելի ակտիվ համագործակցության դաշտ ունենալ։
Հ․Գ․ Մինչեւ Դիլիջան մեկնելը դասընթացի մասնակիցներն ու բանախոսներն անցան քովիդ արագ թեստավորում։
Կարծիքներ