Զելենսկին պետք է պատրաստվի համաձայնագիր կնքել. Թրամփը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պետք է պատրաստվի համաձայնագիր կնքել Ուկրաինայի հակամարտությանը վերջ տալու համար։
«Նա պետք է պատրաստվի գործարք կնքելուն»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես պետք է գործարք կնքի հակամարտության կարգավորման համար։
«Սա կոտորած է, որը մենք չենք տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այն պետք է դադարեցվի: Եվ ես անում եմ ամեն ինչ, որպեսզի դադարեցնեմ դա»,- ասել է Թրամփը։
ԱՄՆ ընտրված նախագահի խոսքով՝ Փարիզում Զելենսկին հասկացրել է, որ խաղաղություն է ուզում, ձգտում է խաղաղության։
«Ուկրաինայի նախագահն իմ երդմնակալությանը հրավեր չի ստացել, բայց եթե ցանկանա մասնակցել միջոցառմանը, կարող է գալ»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Ուկրաինային չպետք է թույլ տրվեր հեռահար հրթիռներ արձակել ռուսական տարածքի խորքերում՝ հավելելով, որ դա «վատ» որոշում է, որը կարող է վերանայվել։
Կարծիքներ