Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացության դեպքերի նոր հակառեկորդ է գրանցվել

Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացության դեպքերի նոր հակառեկորդ է գրանցվել

Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում 1195 մարդ է մահացել։ Նախորդ օրն այդ թիվը կազմել է 1189։ Այսպիսով, համավարակի սկզբից մինչև օրս վիրուսը ՌԴ-ում 243 255 մարդու կյանք է խլել։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից։

Մահվան դեպքերի աճը համավարակի սկզբից ի վեր առավելագույնն է, նախորդ առավելագույն թիվը գրանցվել է չորեքշաբթի։

Վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին 1 օրում ավելացել է 40 217-ով՝ հասնելով 8 673 860-ի։ Ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժվող հիվանդների թիվը հասել է 953 239-ի, նշվում է շտաբի հաղորդագրությունում։

Կորոնավիրուսից ապաքինվածների թիվը վերջին 24 ժամում ավելացել է 31 928-ով՝ հասնելով 7 477 366-ի։

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 1 օրում ավելացել է 6305-ով՝ նախորդ օրվա 6827-ի դիմաց՝ հասնելով 1 843 362-ի։ Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվն ավելացել է 97-ով՝ նախորդ օրվա 95-ի դիմաց։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում