Առանց ամաչելու ներկայանում էր քաղաքը «Վարդան Ղուկասյան-ՔՊ տանդեմից» պաշտպանող սամուրայ. Վահագն Ալեքսանյան

Առանց ամաչելու ներկայանում էր քաղաքը «Վարդան Ղուկասյան-ՔՊ տանդեմից» պաշտպանող սամուրայ. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Մարտուն Գրիգորյանի որոշմանը, որով նա հայտարարել է, որ անհրաժեշտ քանակությամբ քվե կտա Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի Գյումրու քաղաքապետ։

«Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ կմիանա Վարդան Ղուկասյանին

Գյումրիում ՏԱՌԱՑԻՈՐԵՆ կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք. Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյայնը և, իհարկե, Մարտուն Գրիգորյանը, մարդկանց խաբելով, ձայներ հավաքեցին և դրանք տվին Վարդան Ղուկասյանին։

Ու սա այն դեպքում, երբ Մարտուն Գրիգորյանը առանց ամաչելու կանգնում ու այս սցենարը նկարագրողներիս ստախոսության մեջ էր մեղադրում, իրեն էլ ներկայացնում որպես քաղաքը «Վարդան Ղուկասյան-ՔՊ տանդեմից» պաշտպանող մի սամուրայ։

Ինչևէ, արձանագրենք.

1. Չկա Սերժ-Քոչարյան հակամարտություն. կա մեկ ընդհանուր Սերժաքոչարյան։

2. Լավագույնը, ինչ կարող է Հայաստանին առաջարկել Սերժաքոչարյանը, դա Վարդան Ղուկասյանն է։

3. ՔՊ-ն, ինչպես միշտ ազնիվ էր ու անկեղծ իր ընտրողի հետ՝ ի տարբերություն Սերժաքոչարյանի ներկայացուցիչների (հատկապես Վարդան Ղուկասյան ընտրող Մարտուն Գրիգորյանի)։ Մենք ու նաև անձամբ ես տառացի ներկայացրել էի այս սցենարը»,- գրել է Ալեքսանյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում