Վրաստանը Ուկրաինային օգնելու համար ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ չի բացի. Ղարիբաշվիլի

Վրաստանը Ուկրաինային օգնելու համար ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ չի բացի. Ղարիբաշվիլի

Վրաստանը չի պատրաստվում բացել «երկրորդ ճակատ», ինչպես պահանջում է Ուկրաինան՝ քննադատելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելուց Թբիլիսիի հրաժարումը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի հանրապետության վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

«Ուկրաինայում կա դժբախտություն, ողբերգություն, պատերազմ: Մենք պետք է պահպանենք խաղաղությունը, կայունությունը: Վրաստանում երկրորդ ճակատ չի լինի: Մենք դա թույլ չենք տա և կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին և պետությունը»,- ասել է Ղարիբաշվիլին։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում