Արդեն 43 օր է,ինչ մեր ազգը ապրում է մղձավանջի մեջ. Զարուհի Բաբայան
Արդեն 43 օր է,ինչ մեր ազգը ապրում է մղձավանջի մեջ:
Քնում և լուսացնում ենք աղոթքով՝հույս ունենալով,որ ամեն օր կստանանք լուրը պատերազմի ավարտի մասին:
Այսօր եռաբլուրը մարդաշատ էր,բայց լուռ,Կարծես մեր հերոսացած տղերքի անդորրը պիտի անխախտելի լինի:
Այսօր հերոսացած Ալբերտի շիրիմի մոտ խնկարկեցինք,մտովի լինելով հատ-հատ ամեն մի հերոս զինվորի շիրիմի մոտ և այդ բարձունքից հայացքներս դեպի Արարատ ուղղելով ՝ ճանապարհեցինք տղաներին դեպի հավեռժություն:
Փառք ու պատիվ մեր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
Զարուհի Բաբայան
Կարծիքներ