ԱՄՆ-ում 15-ամյա աշակերտուհին ձերբակալվել է տնային աշխատանքը չկատարելու պատճառով
ԱՄՆ Միչիգան նահանգի Օքլենդի շրջանային դատարանը մերժել է ազատ արձակել 15-ամյա աշակերտուհուն, որը զրկվել էր ազատությունից և ուղարկվել անչափահասների ձերբակալման վայր տնային հանձնարարությունը չկատարելու պատճառով, հաղորդում է New York Times-ը:
Բանն այն է, որ 2019թ-ին Գրեյսը (աշակերտուհու ազգանունը չի հաղորդվում) մեղադրվել է հարձակման և գողության համար, որից հետո նա չէր ձերբակալվել, քանի որ պայմանական պատիժ էր կիրառվել:
Մայիսի կեսերին դատարանը Գրեյսին անչափահասների ուղղման հաստատություն ուղարկելու վճիռ է կայացրել, քանի որ տնային հանձնարարությունը չկատարելը դիտվել է որպես պայմանական պատժի կանոնների խախտում:
Դեռահասի իրավունքների խախտման վերաբերյալ ահազանգեր էին հնչել տարբեր լրագրողական և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
Աշակերտուհու փաստաբանը նրան վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել:
Կարծիքներ