Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը դադարեցվում է
Կառավարությունը դադարեցրեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Գորիսի մասնաճյուղի գործունեությունը:
Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:
Ըստ որոշման, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը երկամսյա ժամկետում պետք է ապահովի Գորիսի մասնաճյուղի գործունեության դադարեցման գործընթացը:
«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն մասնաճյուղի բնականոն գործունեության համար պայմաններ՝ նյութատեխնիկական անհրաժեշտ բազա, համապատասխան մասնագետների վարձատրություն ապահովելու»,- ասված է հիմնավորման մեջ:
Կարծիքներ